Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսային իրավիճակի վերաբերյալ ապրումները, անգամ ոչ բուն իրավիճակը, կարող են օրգանիզմում բորբոքումներ առաջացնել, գրում է  Zee News-ը: Պարզվել է, որ հյուսվածքներում բորբոքումների ցուցիչ հանդիսացող С- ռեակտիվ սպիտակուցի մակարդակն աճում  է, երբ մարդկանց խնդրել են արձագանքել որեւէ  տհաճ միջադեպի:

Ուսումնասիրությանը մասնակացել են 34 առողջ երիկտասարդ կանայք:  Հայտնի է, որ  С- սպիտակուցն արտադրվում է  լյարդում որպես իմունային բորբոքման պատասխանի  առաջնային մեխանիզմներից մեկը:  Այն հաճախ օգտագործում են վարակի առկայության որոշման համար: Միանշանակ ստացվել է, որ սթրեսային իրադարձության մասին մշտական մտքերը «գործի են դնում» իմունային պաշտպանության մեխանիզմը` բորբոքման տեսքով, գրում է Meddaily.ru-ն: