«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել է «Դպրոցները` լուսանկարներում» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված են անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 27-ին ժամը 13:00-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում («ՆՓԱԿ») (ք. Երեւան, Փավստոս Բուզանդի 1/3) եւ կգործի մարտի 27-ին (13:00-17:00) եւ մարտի 28-ին (11:00-17:00):

Ցուցահանդեսի նպատակն է պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցներին` ակնկալելով աջակցություն դպրոցների վերանորոգման, հարդարման աշխատանքներին, որի արդյունքում կշահեն երեխաները, ուսուցիչները, ամբողջ համայնքը:

Ցուցահանդեսում ներկայացված են 26 դպրոցների լուսանկարներ Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերից:

Դպրոցների լուսանկարների եւ տեղեկատվության հավաքագրմանն օժանդակել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մարզային կամավորները, տարբեր ՀԿ-ների, դպրոցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք:

Լուսանկարներին կարող եք ծանոթանալ նաև www.armhels.wordpress.com էլեկտրոնային հարթակում, որը ստեղծվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ: