Սլովեն դահուկորդուհի Պետրա Մայդիչը, որ սպրինտում հաղթողի հիմնական հավակնորդներից էր, լուրջ վնասվածք է ստացել: Բժիշկները նրա մոտ կողոսկրի կոտրվածք են կասկածում:
Մայդիչին, որ որակավորվել էր քառորդ եզրափակիչում՝ երրորդ համարի տակ, դատավորները թույլատրել են մեկնարկել վերջում: Որակավորման փուլում սլովենուհին ցույց է տվել 19-րդ արդյունքը եւ եզրափակչից հետո հանդերձարան տեղափոխվել բժիշկների եւ մարզիչների օգնությամբ: Այդուհանդերձ նա շարունակել է մասնակցել մրցմանը: Եւ կորցրել է գիտակցությունը եզրափակիչ մրցելույթից հետո, որտեղ բրոնզե մեդալ է նվաճել:
Հաղթանակը է տարել նորվեգուհի Մարիտ Բյորգենը, իսկ լեհ դահուկորդուհի Յուստինա Կովալչիկը հետ է մնացել Բյորգենից 1,1 վայրկյանով եւ զբաղեցրել երկրորդ տեղը:




























