Ռուսաստանցի դահուկորդներ Նիկիտա Կրյուկովը եւ Ալեքսանդր Պանժինսկին ոսկե եւ արծաթե մեդալներ են նվաճել կանադական Վանկուվերում ընթացող Օլիմպիական խաղերում, անհատական սպրինտի մրցումներում:

Բրոնզե մեդալը նվաճել է նորվեգացի Պետեր Նորտոնը:

Հարկ է նշել, որ մեկ օրում նվաճած երկու մեդալների շնորհիվ Ռուսաստանն ընդհանուր մեդալային հաշվակում 19-րդ տեղից բարձրացել է 9-րդ տեղ: