Մոսկվայում կայացել է Հայաստանի ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի եւ Ռուսաստանի պետգրանցման, կադաստրի եւ քարտեզագրության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Վասիլեւի հանդիպումը: Հանդիպմանը ընթացքում քննարկվել են անշարժ գույքի կադաստրի վարման, գրանցումների, հողահատկացումների, երկրաբանության, քարտեզագրության եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հուշագիր ստորագրել երկու գերատեսչությունների միջեւ:
Զրուցակիցները պայմանավորվել են համագործակցել նաեւ ԱՊՀ մասնակից-երկրների միջպետական խորհրդի շրջանակներում:
Զախարյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու Հայաստանի անշարժ գույքի կադաստրի գործունեությանը:



















