«Ռամբլեր-Աֆիշան» միավորվում է «ՍՈՒՊ Մեդիա» ընկերության հետ, որում ընդգրկված են Gazeta.ru-ն եւ LiveJournal-ը: Իրենց ինտերնետ-ակիտվերը միավորելու մասին որոշում են կայացրել Ալեքսանդր Մամուտի A&NN ներդրումային խումբը եւ Վլադիմիր Պոտանինի «Ինտերռոս» հոլդինգը, ասված է կողմերի պաշտոնական հայտարարության մեջ:
Միավորված ընկերության կառավարող բաժնետեր եւ տնօրենների խորհրդի նախագահ կդառնա Մամուտը: մեկնաբանելով այդ որոշումը՝ նա նշել է, որ միավորումը կհանգեցնի նոր ընկերության ստեղծման, որն իր լսարանի մեծությամբ երրորդը կլինի ինտերնետի ռուսալեզու հատվածում:
Իր հերթին Պոտանինը նշել է, որ ռուսական առաջատար online-բրենդների աճող ինտերնետ շուկայում դա յուրատեսակ միավորում է:
«Ռամբլե-Աֆիշա» ընկերությունում ընդգրկված են նաեւ այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Rambler.ru-ն, Afisha.ru-ն, Lenta.ru-ն, Autorambler.ru-ն, Motor.ru-ն, Begun.ru-ն եւ այլն: «ՍՈՒՊ Մեդիան» միավորում է Gazeta.ru-ն, LiveJournal.com-ը, Championat.com-ը եւ նախագծեր:




























