Մոսկվայում` Հիդրոմետկենտրոնի շենքի մոտ կիսամերկ ցուցարար է եկել, ով չափազանց դժգոհ էր ՌԴ մայրաքաղաքում ոչ գարնանային եղանակին: տղամարդը` միայն վարտիքով, կանգնել է շենքի առջեւ` ձեռքում պահելով պաստառ «Թող շուտ գա ամառը» գրառմամբ:

Ցուցարարի լուսանկարը հայտնվել է Twitter-ում եւ արագ տարածվել ողջ սոցցանցում: Ոստիկաններն ու օդերեւութաբանները կասկած են հայտնել նկարի իսկության մեջ: «Լողազգեստներով անձանց եւ ինչ-որ պիկետների մասին այսօր չի հաղորդվել»,- ասել է քաղաքի Պրեսնենսկի շրջանի վարչության ներկայացուցիչը: 

Օդերեւութաբաններն էլ խոստացել են, որ հաջորդ շաբաթ եղանակը կտաքանա: Ծառայության տվյալներով, 2013թ. մարտին եղանակը 100-ամյա հակառեկորդն է գերազանցել: