Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը (Արեւելյան տարածաշրջան) Վաշինգտոնում ամերիկացի օրենսդիրների հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ամերիկյան գերակայությունների լայն շրջանակ: Օրակարգում է եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանն ԱՄՆ աջակցության դադարեցման հարցը: Հանդիպման մասնակիցները հաստատել են Հայոց ցեղասպանության հարցում արդար որոշման անհրաժեշտությունը:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Միշել Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Օհայոյի, Միչիգանի, Նյու Յորքի, Ֆլորիդայի, Մասչուսեթսի եւ Վիսկոնսինի օրենսդիրների հետ: Հանդիպումների ժամանակ ANCA-ի ներկայացուցիչը կենտրոնացել է նաեւ ԱՄՆ կարեւոր դերի վրա` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու հարցում:
Հակոբյանը նաեւ քննարկել է Հայաստանին տրամադրվող ամերիկյան արտաքին օգնության հարցը եւ առեւտրային գերակայությունները:




























