ԿԺԴՀ-ի կողմից Հարավային Կորեային հայտարարված պատերազմը «թարգմանչական դժվարությունների» պատճառով է. Փհենյանի հայտարարության օրինակում ասվում է, որ Հյուսիսային Կորեան գործելու է «պատերազմական ժամանակաշրջանի օրենքներով» իր դեմ սադրանքի դեպքում, որոնք կարող են վերաճել «լայնամասշտաբ» եւ անգամ «միջուկային» պատերազմի:
«Այդ պահից Հյուսիսի եւ Հարավի հարաբերությունները մտնում են ռազմական ժամանակահատվածի իրավիճակ»,-ասվում է կառավարության հատուկ հայտարարությունում, հաղորդել է երկրի պետական գործակալությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտարարության մեջ նշվում է, որ թշնամական սադրանքի պարագայում հարվածներ կհասցվեն Հավայան կղզիներում, Հարվային Կորեայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին: Ինչպես հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը` վկայակոչելով ռազմական աղբյուրներին, «հյուսիսկորեական զորքերի ոչ մի առանձնահատուկ տեղաշարժ չի նկատվում` չնայած սպառնալից հռետորաբանությանը»:




























