Վրաստանի ՆԳՆ վերլուծական դեպարտամենտի աշխատակիցները եւ Շիդա Քարթլիի տարածաշրջանի ոստիկանության վարչությունը Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ բանակցություննեևրի արդյունքում պայմանավորվել են Վրաստանի ձերբակալված 6 քաղաքացիների ազատ արձակման մասին, հաղորդում է «Ինտրեֆաքսը»:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն, Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել են տարբեր ժամանակներում՝ 2012-ի սեպտեմբերից մինչեւ այս տարվա մարտն ընկած ժամանակահատվածում՝ Հարավային Օսիայի սահմանն անօրինականորեն հատելու համար: Ձերբակալվածներին Ցխինվալիի ներկայացուցիչներն ազատ են արձակել վերջին 10 օրվա ընթացքում, ասվում է հաղորդագրությունում:


























