Վրաստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ համագործակցել Հյուսիսկովկասյան հանրապետությունների հետ, հերթական սադրանքն է, ինչը կարող է ապակայունացում առաջացնել Կովկասում։ Այս մասին ասվում է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով Հյուսիսային Կովկասում առկա ոչ կայուն եւ ծանր իրավիճակը՝ նմանօինակ հայտարարությունները կարող են ապակայունացման առիթ դառնալ տարածաշրջանում։ Նմանօրինակ հայտարարություններով Վրաստանի իշխանությունները փորձում են մարտահրավեր նետել Ռուսաստանին»,- ասված է հայտարարության մեջ։
Միխայիլ Սահակաշվիլին, ով գուշակում է, որ իր՝ իշխանության գլուխ մնալը վտանգված է, երկիրը ներքաշում է նոր պատերազմի մեջ, «քանզի իրեն ձեռնտու է, որ երկիրը լքի նախագահի կարգավիճակով, քան ազատ ընտրության իրավունք տա իր ժողովրդին»,- կարծում են Նինո Բուրջանաձեի կուսակցությունում։




























