Հայաստանում 2010թ. հունվարի 1-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 137 դեպք:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ դեպքերից բացահայտվել են 133-ը, բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված յուրացման կամ վատնման 22 դեպքից բացահայտվել է 20-ը: Բացահայտվել են նաեւ արձանագրված շորթման 4 դեպքերը։




























