Փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը եւ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել Ադրբեջանի եւ ԼՂՀ զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի հրազենից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է ղարաբաղյան ուժերի առաջնային դիրքերը Հորադիզ, Ջրաբերդ, Նուզգեր, Թալիշ, Քարաչուկ եւ այլ բնակավայրերի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակը:




























