Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ապօրինի է որակել արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեի նկատմամբ Մեծ թատրոնի  վարչակազմի կիրառած երկու նկատողություններից մեկը: Երկրորդ նկատողությունը օրինական է համարվել:

Դատարանի որոշմամբ, ապօրինի է համարվել այն նկատողությունը, որ Ցիսկարիձեն ստացել էր «Մոսկովլսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցի համար, որտեղ հայտնել էր, թե մեղսակից չէ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ հարձակմանը:

Ցիսկարիձեն հայտարարել է, թե հասնելու է բոլոր նկատողությունների հանմանը: Նա անարդար է համարել արտիսնեի դեմ հետապնդումները:

Ի դեպ, դատական նիստը բավական բուռն է անցել, Ցիսկարիձեն վիճել է թատրոնի ներկայացուցչի հետ: Կողմերը նախկինում հրաժարվել էին հաշտվել: