Բելառուսական «БелМузТВ» հեռուստաալիքի աշխատակիցը պոռնոհոլովակը եթեր հեռարձակելը բացատրել է անձնական հարաբերություններում ունեցած տհաճություններով:

Ոչ պաշտոնական տվյալներով` խուլիգանի անունը Վլադիմիր Սամսոնով է եւ նա 28 տարեկան է: ՔԿ-ն հաղորդել է, որ երիտասարդն իր քայլը բացատրել է ընկերուհու հետ վեճի պատճառով ճնշված էմոցիոնալ վիճակով: Հաղորդել են, որ իր հերթափոխի ժամանակ նա եթեր է հեռարձակել պոռնոգրաֆիկ բովանդակությամբ հոլովակ, ապա դուրս է եկել սենյակից, փակել դուռը եւ փականի մեջ կոտրել է բանալին: Այնուհետեւ հսկիչներին ասել է, որ  դուրս է գալիս ծխելու: Հեռարձակումը հաջողվել է դադարեցնել միայն տասը րոպե հետո:

«БелМузТВ»-ի աշխատակցին սպառնում է երկուսից չորս տարի ազատազրկում, հայտնում է «Դելայթ նովոստի»-ն:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է NEWS.am-ը, ապրիլի 14-ին բելառուսական երաժշտական ալիքով պոռնոֆիլմի հատված է հեռարձակվել: Պատահածի մասին տեղեկությունները տարածվել են սոցկայքերում: Հոլովակը ցուցադրվել է մոտ տասը րոպե: Որոշ համացանցային բաժանորդներ հայտնել են, որ դրանից առաջ ալիքը հեռարձակել է«Լյապիս Տրուբեցկոյ» խմբի տեսանյութերը, որը ոչ պաշտոնական տվյալներով, ընդգրկված է հանրապետության իշխանությունների կողմից կազմված երաժիշտների սեւ ցուցակի մեջ: Ապրլի 15-ին Բելառուսի իրավապահ մարմինները Մոգիլեւում ձերբակալել են «БелМузТВ»-ի աշխատակցին եւ տեղափոխել Մինսկ` հարցաքննության: