Հայաստանում կա մեծ ներուժ ունեցող մարդկային կապիտալ, որը, սակայն, չի տրանսֆորմացվում տնտեսական գործունեության, այլ կամ հոսում է դուրս կամ մնում է զուտ գիտական ոլորտում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում հաջող կորմերցալիզացիայի դեպքեր շատ քիչ կան:
«Նորարար ինչ-որ գաղափար, որ կորմերցիլիզացվի և դառնա ապրանք, արտադրանք եւ վաճառվի շուկաներում նման դեպքերը քիչ են, թեեւ մեր անմշակ մարդկային կապիտալը շատ լավն է»,-ասաց Մ. Հերգնյանը` ավելացնելով, որ դրա մասին են վկայում նաեւ հայ երեխաները, որոնք բավական լավ արդյունքներ են ցուցաբերում միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներում(միջինում 0.42 մեդալ մեկ մասնակցի հաշվով)։
Այդուամենայիվ, Մ. Հերգնյանը նկատեց, որ Խորհրդային միությունից ժառանգած պոտենցիալը արագորեն ամորտիզացվում է, եւ մոտ 5-6 տարի անց այն ամբողջովին կզրոյանա: «Ընդհանուր առմամբ գիտության ծերացման գործընթաց է տեղի ունենում» ,- ասաց Մ. Հերգնյանը:
Ըստ նրա` գիտության մեջ ժառանգականությունը շատ կարևոր է, եւ, եթե կորցնենք դեռեւս առկա գիտական ավանդույթները կնշանակի, որ մենք պետք է ամեն ինչ սկսենք նորից, ինչպես ստեղծում են օրինակ՝ Աֆրիկյան երկրները: Այսօր այս խնդիրը շատ հրատապ է:




























