Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին երկկողմ հանդիպում են ունեցել Արկտիկական խորհրդի նիստի շրջանակում: Զրույցը կայացել Շվեդիայի Կիրունա քաղաքում:

Բանակցությունների ավարտից հետո Լավրովն ու Քերին ուղեւորվել են պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային ընթրիքի: Հաղորդվում է, որ քննարկման հիմնական թեմաներն են եղել Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսի անցկացման հեռանկարները, ինչպես նաեւ երկկողմ օրակարգի հարցեր:  

Մինչդեռ, ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սերգեյ Լավրովը Քերրիի հետ չի քննարկել «լրտեսական» սյուժեն: «Այդ թեման մենք չենք քննարկել, - ասել է Լավրովը: - Ջոն Քերրին չանդրադարձավ դրան, ես նույնպես վճռեցի, որ ավելորդ է այդ մասին խոսելը, քանի որ ամեն ինչ արդեն հրապարակված է»: «Իմ կարծիքով, բոլորին ամեն ինչ հասկանալի է», - հավելել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնին անցնելուց հետո արդեն հինգ հանդիպում են ունեցել: Ավելի վաղ ՌԴ-ի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը եւ նրա ամերիկացի գործընկերը կհանդիպեն Կիրունայում եւ կշարունակեն մայիսի 7-8-ին սկսած զրույցը: