Նիգերիայի երեք նահանգներում` Բորնոյում, Յոբեում եւ Ադամավայում նախագահ Գուդլաք Ջոնաթանի հրամանով արտակարգ դրություն է մտցվել: Նախագահը ծայրահեղ միջոցների է գնացել «Բոկո Հարամ» արմատական խմբավորման սպառնալիքների պատճառով, հաղորդում է The Washington Post-ը:

Համաձայն նախագահի հրամանագրի, երեք նահանգներում լրացուցիչ զորակազմ է մտցվելու: Հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ուղերձում նախագահը նշել է,թ ե Նիգերիան գտնվում է ահաբեկիչների հետ պատերազմի մեջ: նա նշել է, թե տները, որտեղ ենթադրաբար գտնվում են ծայրահեղականները, վերցվելու են գրոհով: Նա, սակայն, չի նշել, թե ինչ այլ միջոցներ են ձեռնարկվելու բռնությունների ալիքի դեմն առնելու համար:

«Բոկո հարամ» խմբավորումը գործում է երկրի հյուսիսում, նրա հիմնական նպատակն է Նիգերիայում Շարիաթի օրենքներ մտցնելը: