Թաիլանդի հարավում հյուրանոցում ռումբ է պայթել, որի հըետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս 5-ը՝ վիրավորվել են: Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան, տեղի ժամանակով 11:00-ին, Մալայզիայի հետ սահմանին գտնվողն Սունգայ կոլոկ քաղաքի Asia Hotel հյուրանոցի երկրորդ հարկում: Այդ շրջանը հիմնականում բնակեցված է մահմեդականներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունը պնդում է, որ պայթյունը տեղի անջատողականների ձեռքի գործն է: Այդ շրջանում գործում են միանգամից մի քանի զինված անջատողականների խմբավորումներ: Հակամարտության արդյունքում վերջին 9 տարում զոհվել է ավելի քան 5 հազար մարդ:
Պայթյունները եւ փոխհրաձգությունը Պատանի, նարատիվատ եւ Յալա նահանգներում տեղի են ունենում փաստացի ամեն օր, թեեւ այդ շրջանում Թաիլանդի մոտ 40 հազար զինծառայող կա: Մարտին երկրի կառավարությունը բանակցություններ էր սկսել անջատողականների երկու խմբավորումների հետ:




























