«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 18-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Այս շաբաթ սա արդեն չորրորդ «զրոյական» նստաշրջանն է:
Այսօր բորսայում դոլարն առաջարկվել է 417.65 դրամով, իսկ պահանջարկի փոխարժեքը կազմել է 417.25 դրամ: Այսպիսով, թեեւ գործարք չի կայացել, դոլարն ընդհանուր առմամբ թանկացման միտում ունի:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր թանկացել է կես դրամով; Առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 416,5 դրամ, վաճառքինը՝ 418,5-419 դրամ:




























