2012 թվականի հոկտեմբերից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը 7-8 օրինագիծ է ներկայացրել, սակայն մինչ օրս դրանք ԱԺ նիստի օրակարգ չեն մտնել: Այդ մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եթե կան կարեւոր ու հրատապ քննարկում պահանջող նախագծեր, ապա Հ. Բագրատյանը թող այդ մասին իրազեկի, ու դրանք կընդգրկվեն քառօրյայի օրակարգում;

Սակայն Բագրատյանը հայտարարեց, որ բոլորն էլ կարեւոր են, ու ԱԺ նախագահը այդ մասին կարող է տեղեկանալ արձանագրային բաժնից:

«Երբ նպատակահարմար գտնեմ, այն ժամանակ էլ կընդգրկեմ»,- պատասխանեց Հ. Աբրահամյանը:

Ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ԱԺ-ն դարձել է նախարարություն, իր նախագծերի նկատմամբ կամայական վերաբերմունք կա, ու ահրաժեշտ է փոխել ԱԺ կանոնակարգը;

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am