Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը եւ Արթուր Գասպարյանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկի այրու արժեքավոր նվերներ հանձնելու մասին:




























