Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,4%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա:
Նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ արդյունաբերության աճը կազմել է 12,6%, գյուղատնտեսությանը՝ 2.4%: Ընդ որում՝ արդյունաբերության աճը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ամենաբարձրն է: Շինարարության ծավալը նվազել է 5,2%-ով:
Ծառայությունների ոլորտը կրկին գրանցել է դինամիկ աճ՝ 7.2%
Առեւտրի շրջանառությունը ապրիլին կազմել է 162,9 մլրդ դրամ՝ մի փոքր գերազանցելով նախորդ ամիսների ցուցանիշը;
Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0,7%-ով, իսկ ապրիլին մարտի համեմատ՝ 23%-ով (ապրիլին արտադրվել է 519,4 մլն կՎտ/ժամ):
Միջին աշխատավարձը ապրիլին կազմել է 142,7 հազ. դրամ՝ նախորդ տարվա ապրիլի ցուցանիշը գերազանցելով 2,5%-ով:




























