Տաջիկստանի քաղաքացին քար է նետել Մոսկվայում Բրազիլիայի դեսպանատան վրա՝ բողոքելով ռադիոակտիվ թափոնների ոչնչացման հարցում այդ երկրի քաղաքականությունից: Դեպքը կատարվել է մայիսի 18-ին, ձերբակալությունից հետո տղամարդը ոստիկաններին պատմել է իր այդ քայլի շարժառիթների մասին:
«Արարքի պատճառն այն է, որ Բրազիլիայում ռադիոակտիվ թափոնները թաղում են հողում», - կարգազանցի խոսքերն են փոխանցել Մոսկվայի ՆԳՆ-ից, գրում է «Ինտերֆաքսը»:
Քարի հարվածից վնասվել են դեսպանատան դռները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով:



























