Ղրղըզստանի իշխանությունները մտադիր են չեղյալ հայտարարել ԱՄՆ հետ համագործակցության պայմանագիրը` Մանաս ռազմակայանի շուրջ, որտեղ ներկայումս տեղակայված են տարանցային փոխադրումների կենտրոնը: Այդ մասին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:
Պայմանագիրը չեղյալ է հայտարարվելու 2014թ. հունիսի 11-ից: Պայմանագիրը նախատեսում է չեղյալ հայտարարել համագործակցությունը բոլոր օբյեկտների եւ անշարժ գույքի վերաբերյալ, հայտնումէ RBC-ն:
Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Ղրղըզստան եւ պայմանավորվել, որ Ռուսաստանը այնտեղ գտնվող ռազմակաանի նկատմամբ վերահսկողությունը կպահպանի մինչեւ 2032թ.:



























