Այսօր՝ մայիսի 21-ին, Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում նիգերիական ահաբեկչական «Բոկո Հարամ» խմբավորման ավելի քան 100 անդամներ են ձերբակալվել իրենց առաջնորդի թաղման ժամանակ: Վերջին մի քանի օրերի ընթացքում երկրի զինված ուժերն ու ոստիկանությունը ավելի քան 200 իսլամիստների են ձերբակալել:
Նիգերիայի զինվորականների փոխանցմամբ՝ իրենց հաջողվել է վերականգնել կենտրոնական կառավարումը Բորնո, Ադամավա եւ Յոբե նահանգների տարածքներում, որտեղ մայիսի 15-ին արտակարգ ռազմական դրություն է հայտարարվել, հաղորդում է Lenta.ru-ն:
Կառավարական զորքերի շարքերում կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում, բայց արդեն մի քանի հազար տեղի բնակիչներ արդեն լքել են իրենց տները եւ ապաստան գտել հարեւան Կամերունում: Իսլամիստների առանձին խմբեր թաքնվել են Չադում եւ Նիգերում, որտեղ կենտրոնական իշխանությունը շատ թույլ է:




























