Իսրայելի հայերի «Արարատ» միության ամենամեծ ձեռքբերումը երեկոյան դպրոցի բացումն է: Այս մասին իր «Եղիցի լույս» հոդվածում նշել է կազմակերպության մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին:

«Շատերն են իրենց հարց տալիս, թե ինչու է դպրոցն այդքան կարեւոր միության համար: Իրականում պատասխանը շատ պարզ է ու օբյեկտիվ. Երեկոյան դպրոցը գրավականն է այն բանի, որ մեր երեխաները չեն մոռանա իրենց մշակույթը եւ մայրենի լեզուն, որպեսզի հեռու լինելով իրենց պատմական հայրենիքից, նրանք չկորցնեն հոգեւոր կապը հայրենիքի հետ: Դրա հետ կապված ես կցանկանայի իմ մեծ երախտագիտությունը հայտնել Քնարիկ Գեւորգյանին, ով կարողացավ կյանքի  կոչել այս ծրագիրը եւ շատերին հույս տալ, որ մեր երեխաները չեն մոռանա իրենց արմատները:

Նաեւ կցանկանայի երախտագիտություն հայտնել Հայաստանի սփյուռքի նախարարությանը, որը զգալի աջակցություն է ցուցաբերել Իսրայելի հայերի միությանը, մեր դպրոցին ուսումնական ծրագրեր ու հայերեն դասագրքեր է տրամադրել»,-ասել է Կորսունսկին: