Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Վլադիմիր Պուտինի ուղերձը տարել է Բարաք Օբամային: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ուղերձը տարել է, այնտեղ պետք է հանդիպի նաեւ ԱՄՆ նախագահին»,-ասել է Ուշակովը՝ հավելելով, որ ներկայումս ավելի կոնկրետ տեղեկատվություն չունի Պատրուշեւի ԱՄՆ այցի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Թոմաս Դոնիլոնը Պուտինին է հանձնել Օբամայի ուղերձը: Դրանում առաջարկվում է զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ շոշափվել են ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում ՀՀՊ-ին վերաբերող հարցեր:
Պուտինը հայտարարել է, որ պատասխան նամակ է պատրաստում եւ հույս ունի մոտ ժամանակներս անձամբ հանդիպել Օբամային: Ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ Պուտինի պատասխան ուղերձն ԱՄՆ կտանի Պատրուշեւը:



























