ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանն ու Ղազախստանի ավիաընկերության ղեկավարներից մեկը խախտել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ էմբարգոն: ՄԱԿ-ի ԱԽ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների մոնիտորինգի զեկույցում էմբարգոն խախտողների թվում է Ադրբեջանը, գրում է «EurasiaNet» -ում գրել է «The Bug Pit» բլոգի հեղինակ Ջոշուա Կուչերը:
«Կոմիտեն խորհուրդ էր տվել պատժամիջոցներ կիրառել «Hesong» առեւտրային կորպորացիայի նկատմամբ, որը ներգրավվել է հարավկորեական զենիթային հրթիռները Ադրբեջանին վաճառելու փորձի մեջ: Բրիտանացի զինավաճառ Մայքլ Ռեյնջերը դատապարտվել էր 2012 թ-ին ` հրթիռի վաճառքի փորձի համար»:
Ներկայացնենք առավել մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում Ռեյնջերի գործունեության մասին` Մեծ Բրիտանիայի քրեական հետապնդման ծառայության տվյալների հիման վրա. «Դատարանին հայտարարվել է, որ Հյուսիսայի Կորեայի իր մատակարարների հետ նամակագրության ժամանակ Ռեյնջերը պարծեցել է, որ եղել է Ադրբեջանի կառավարության հյուրը եւ իրեն սպասարկել են «Lexus» լիմուզինով, մինչեւ ինքը քննարկում էր «երկիր-օդ» տեսակի հրթիռների առաքման հարցը: Դատարանում նաեւ ասվել է, թե ինչպես է նա «Berettas» ատրճանակների ամերիկյան արտադրողին հայտնել, որ ապահովել է Ադրբեջանի ԱԻ նախարարության պատվերը: Երդվյալները համաձայնել են, որ ապացույցները հստակ վկայում են Ռեյնջերի` էմբարգոն անտեսելու մտադրության մասին»:




























