Լոս Անջելեսի Փոքրիկ Հայաստան շրջանում ընտրակեղծիքների մասին լուրեր են շրջանառվում այն ժամանակ, երբ քաղաքային խորհրդի թեկնածուներ Ջոն Չոյն ու Միտչ Օ` Ֆարելը դիմում են ներկայացրել շրջանային դատախազություն` միմյանց մեղադրելով ձայներ գողանալու մեջ, գրում է  «LA Weekly»-ին: «Instagram»-ում էլ հայտնվել է լուսանկար, որտեղ  նկատելի են մեծ թվով  քվեաթերթիկներ` ինչ-որ մեկի մահճակալի վրա:

Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ ընտրողներն անձամբ քվեարկեն, այնպես որ, այդ լուսանկարը ցույց է տալիս, որ ինչ-որ բան այնպես չէ:

Լուսանկարը «Instagram» -ում տեղադրվել է 19-ամյա Մամիկոն Սարգսյանի  ձայնագրությունից,  ով կամավոր է եղել Սեմ Կբուշյանի նախընտրական արշավում: Կբուշյանը զարմանալիորեն երրորդ տեղն է ստացել 12 թեկնածուների թվում` հիմնականում հայ ընտրողների հեռակա քվեարկության շնորհիվ:

Կբուշյանը հիմա պաշտպանում է Օ`Ֆարելին,  իսկ վերջինիս մրցակից Ջոն Չոյը պնդում է, որ Կբուշյանի թիմի ներկայացուցիչները լրացրել են տարեց հայերի քվեաթերթիկներն ու հավաքել դրանք: Չոյի արշավի պատասխանատուները հայտարարում են, որ ունեն 400 ընտրողի անուն, ովքեր ասում են, որ իրենց ձայները կեղծել են:

«LA Weekly» -ն լուսանկարն ուղարկել է Լոս Անջելեսի քաղաքային կլերկի գրասենյակ: «Եթե դրանք իսկապես քվեաթերթիկներ են, մենք չգիտենք ինչու են դրանք հայտնվել ինչ-որ մեկի մահճակալի վրա: Դա արդեն ինքնին անհանգստության տեղիք է տալիս»,-ասել է կլերկի աշխատակից Հոլի Ուոլքոթը` ավելացնելով, որ լուսանկարն ուղարկել է ոստիկանություն: