Հարավային Ամերիկայից պատահաբար ԱՄՆ բերված Nylanderia fulva մրջյուններն սկսել են հարձակվել տների վրա եւ ուտել էլեկտրական սարքերն ու համակարգիչները: Մրջյունների այդ տեսակը ամբողջությամբ վերացրել է Թեքսասում եւ ԱՄՆ հարավ-արեւելքում ափերին երբեմնի դոմինանտ համարվող շեկ մրջյունների պոպուլյացիան:

Դեռեւս անհայտ պատճառներով, այդ ագրեսոր մրջյուններին գրավում են էլեկտրամագնիսական դաշտերը կամ լարերից եկող ջերմությունը: Մրջյուններից մեկը կրծում է լարը, հոսանքահարվում ու սատկում: Անմիջապես օգնության են շտապում մյուս մրջյունները, որոնք եւս հոսանքահարվում են ու սատկում եւ այդպես մրջյունների կծիկ է գոյանում, որը կարճ միացման պատճառ է դառնում եւ շարքից հանում տվյալ էլեկտրական սարքը: