ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի իրավական հանձնաժողովը հավանություն է տվել իմիգրացիայի մասին օրենքին, որը հեշտացնում է ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու գործընթացը։ 2013թ. հուլիսի սկզբին Սենատը ամբողջ կազմով ձեռնամուխ կլինի փաստաթղթի քննարկմանը։ Ներկայացուցիչների պալատի անդամներն օրենքի իրենց տարբերակն են պատրաստում։
Փորձագետները նշում են, որ օրենքը 1986թ.-ից ի վեր երկրում գործող իմիգրացիոն օրենսդրության խորքային վերանայումն է։ Օրենքում ԱՄՆ եկող արտասահմանցի աշխատողների համար նոր պայմաններ են սահմանվում, ինչպես նաեւ վիզային ծրագրերի զարգացում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար, նշում է rbc-ն։
Բարեփոխումների ծրագրին համապատասխան՝ ԱՄՆ-ում բնակվող 11 միլիոն չգրանցված ներգաղթյալներ քաղաքացիություն կարող են ստանալ՝ պայմանով, որ միաժամանակ խստացվի սահմանի վերահսկողությունը։




























