ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար գեներալ Պատրուշեւը մայիսի 21-ին Վաշինգտոնում քննքրկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, հակահրթիռային պաշտպանության հարցեր եւ Սիրիայի իրավիճակը: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ջորջ Լիթլին:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Հեյգելը ցանկություն է հայտնել շարունակել երկխոսությունը ռուսական անվտանգության ծառայությունների հետ եւ հուսով է շուտով հանդիպել պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն պաշտոնական այցով ԱՄՆ-ում է: Այցի շրջանակում Պատրուշեւը պետք է փոխանցի ապրիլին Վլադիմիր Պուտինին Բարաք Օբամայի ուղարկած նամակի պատասխանը: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի՝ նամակում  արծարծվել են ՀՀՊ-ին վերաբերվող հարցեր, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության ամրապնդման վերաբերյալ առաջարկներ: