Սերբիայի եւ Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչն ու Հաշիմ Թաչին Բրյուսելում մայիսի 21-ին կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնեցնել հարաբերությունների կարգավորման համաձայնագրի իրականացման մեխանիզմները: Փաստաթուղթը նախաստորագրվել էր ապրիլի 19-ին:

Վարչապետների հաջորդ հանդիպումը` ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի միջնորդությամբ, կայանալու է մայիսի 22-ին: Դաչիչն ու Թաչին բանակցություններին անցել էին այն բանից հետո, երբ Բելգրադի եւ Պրիշտինայի աշխատանքային խմբերը բանակցությունների երկու փուլերից հետո չէին կարողացել փոխզիջման հանգել:

Համաձայնագրի իրականացումը առանցքային նշանակություն ունի Սերբիայի համար, քանի որ առանց դրա չի կարող նշանակվել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների ժամկետը, հիշեցնում է Utro.ru-ն: