Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հատուկ ներկայացուցիչ, Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ Չո Ռյոն Հեն մայիսի 22-ին օդանավով ժամանել է Պեկին:

ԿԺԲ գլխավոր քաղաքական վարչության պետը առանցքային դեր ունի Փհենյանի հիերարխիայում: Ըստ որոշ գնահատականների՝ նա այնտեղ ժողովրդական զինված ուժերի նախարարից բարձր է: Այցի մասին հայտնում է Կորեայի հեռագրային տեղեկատվական գործակալությունը՝ այցի նպատակի մասին որեւէ մանրամասնություն չնշելով:

«ԱիՖ»-ը գրում է, որ Տոկիոյում գտնվող դիտորդների խոսքով, հատուկ ներկայացուցիչը մտադիր է քննարկել ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը Չինաստան, որը որպես երկրի ղեկավար դեռ ոչ մի անգամ չի այցելել Պեկին: