ԱՄՆ ներքին հարկերի ծառայության ստորաբաժանման ղեկավար Լոիս Լերները հրաժարվել է պատասխանել կոնգրեսականների հարցերին` օգտվելով Սահմանադրության 5-րդ փոփոխությունից, որը թույլ է տալիս քաղաքացիներին վկայություն չտալ ինքն իր դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վերջերս ԱՄՆ-ում սկանդալ էր ծագել ներքին հարկերի ծառայության դեմ: Պարզվել է, որ ծառայությունը առանձնակի ուշադրություն է դարձրել պահպանողական կազմակերպությունների դեմ: Լոիս Լերները պաշտոնապես ներողություն է խնդրել` սխալ համարելով պահպանողական կազմակերպություններին առավել մանրազննին հետեւելը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, «վրդովեցուցիչ» էր անվանել միջադեպը եւ հարկային ծառայության ղեկավար Սթիվեն Միլլերին պաշտոնանկ էր արել: Մի քանի օր առաջ Կոնգրեսը լսումներ է սկսել տվյալ գործով: