Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկան դուրս է գրվել ֆրանսիական զինվորական Վալ դը Գրաս հոսպիտալից եւ բուժումը կշարունակը հատուկ այդ նպատակի համար կահավորված բնակարանում, որը գտնվում է Փարիզի VII շրջանում, գրում է Le Parisien-ը:

Մայիսի 21-ին լուր էր հայտնվել, թե Բութեֆլիկան, հնարավոր է, մահացել է: Դա Ստորան  ֆրանսիական Europe 1 հեռուստառադիոալիքի  հետ հարցազրույցում ենթադրել էր պատմաբան Բենիամին: «Շատ դժվար է ասել՝ ողջ է նախագահը, թե ոչ», - ասել էր գիտնականը: Ըստ նրա՝ ալժիրյան կառավարությունը գաղտնի է պահում երկրի առաջնորդի մահվան լուրը, գրում է «Ռոսբալտը»:

Ալժիրի նախագահը հանրության առաջ չի հայտնվել եւ պաշտոնական հայտարարություններ չի արել արդեն երեք շաբաթից ավելի: Բութեֆլիկայի երկար բացակայությունը տարբեր ասեկոսեներ է առաջ բերել Ալժիրում: Անցյալ հանգստյան օրերին Ալժիրի «Մոն ժուրնալ» եւ «Ջարիդաթի» թերթերը հայտնել էին, որ նախագահը երկիր է վերադարձել, սակայն կոմայի մեջ է: Այդ լուրերից հետո բոլոր հրապարակումները դադարեցվել էին:

Ըստ ֆրանսիական հեռուստաալիքի՝ Ալժիրի 76-ամյա նախագահը դեռ բուժվում է Ֆրանսիայում: Ապրիլի վերջին ուղեղի սնուցման խանգարման աշխտանիշով Բութեֆլիկան Փարիզ էր տեղափոխվել՝ լրացուցիչ բուժզննում անցնելու: 

Այս տարվա մարտին նախագահի աշխատակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել էր, որ Բութեֆլիկան 2014թ. կայանալիք նախագահական ընտրություններին չի պատրաստվում առաջադրվել: Բութեֆլիկան 1999, 2004 եւ 2009թթ. անընդմեջ ընտրվել էր Ալժիրի նախագահ: