Թուրքական Anadolu լրատվական գործակալության տնօրեն Քեմալ Օզթուրքը մեկնել է Հյուսիսային Իրաք՝ հանդիպելով Քուրդիստանի ֆեդերատիվ ինքնավար միավորի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ։
Թուրքական Habergazete կայքի փոխանցմամբ՝ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ Anadolu-ի տնօրենը նշել է, թե ցանկանում են Էրբիլում գրասենյակ բացեն եւ քրդերենի երկու ճյուղերով՝ քուրմանջիով եւ սորանիով լուրեր հրապարակեն։
Քեմալ Օզթուրքն ասել է, թե քրդերեն թողարկման մեջ իրենց առաջին նպատակը՝ աշխատելն է Հյուսիսային Իրաքի լրատվամիջոցների հետ։ Նա շեշտել է, թե նախատեսում են սորանիով առաջին լուրերը թողարկել սեպտեմբերի 1-ից։



























