Մոսկվայում վախճանվել է խորհրդային հայտնի պատմաբան Սիգուրդ Շմիդտը: Նա մահացել է հիվանդանոցում՝ մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը, 92 տարեկան հասակում: Սիգուրդ Շմիդտը աշխարհագրագետ եւ բեւեռախույզ Օտտո Շմիդտի որդին էր, փիլիսոփա Յակով Գոլոսովկերի զարմիկը: Սիգուրդ Շմիդտը ծնվել էր 1922թ. ապրիլի 15-ին: 1949թ. դասախոսել է Մոսկվայի պատմաարխիվային ինստիտուտում (ներկայումս՝ Ռուսական պետական հումանիտար համալսարան), հայտնում է «Ինտերֆաքսը»: 1956թ. Սիգուրդ Շմիդտը դասախոսել է ԽՍՀՄ ԳԱ Պատմության ինստիտուտում (ներկայումս՝ ՌԳԱ Պատմության ինստիտուտ):
Շմիդտը ռուսական գիտության վաստակավոր գործիչ էր, Ռուսաստանի կրթական ակադեմիայի ակադեմիկոս: Նա մշակույթի պատմության, պատմագրության, հնագիտության եւ գիտական այլ դիսցիպլինների ավելի քան 500 գիտական աշխատությունների հեղինակ է:



























