Լատինական Ամերիկայի երկրները սկսել են կեղծել Կալաշնիկովի ինքնաձիգը: Օտարերկրյա ընկերությունները թողարկել են կեղծ զենքի մի քանի հարյուր հազար օրինակներ: Այդ տեղեկությունն իր բլոգում գրել է ռուսաստանցի ռազմական փորձագետ, «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:
Ինչպես նշել է փորձագետը, Կալաշնիկովի կլոնավորված ինքնաձիգի նմուշները ներկայացվել են Պերուի մայրաքաղաք Լիմայում` SETDEF 2013 ցուցահանդեսում, որպես կատարելագործված զենք:
Կորոտչենկոն կոչ է արել ավելի վճռական պայքարել ռուսաստանցի զինագործների իրավունքները: Կալաշնիկովի ինքնաձիգը հաճախ է դառնում կեղծման օբյեկտ: Այսպես, շուկայում կան կեղծված եգիպտական, բուլղարական, չինական, այժմ էլ լատինաամերիկյան նմուշներ:




























