Հայտնի Pussy Riot փանք-խմբի անդամ Մարիա Ալյոխինան հացադուլ է հայտարարել, ի նշան բողոքի, որ դատարանը հրաժարվում է իրեն թույլ տալ ներկա լինել դատական նիստին, որտեղ քննարկվում է իր վաղաժամկետ ազատ արձակման հարցը:
Բացի այդ, աղջիկն արգելել է իր պաշտպաններին մասնակցել այդ գործընթացին: Դատական հաջորդի նիստը պետք է կայանա մայիսի 23-ին:
«Անգորա» ասոցիացիայի ղեկավարը դատարանի գործողությունները ծաղր է համարել: «Հաշվի առնելով, որ Բերեզնիկովյան դատարանը կալանավայրից մեկ փողոց է բաժանում, դատական գործընթացին Ալյոխինայի անձնական ներկայությունը մերժելը կարելի է բացատրել միայն ծաղրով»,-գրել է նա իր միկրոբլոգում:
Ալյոխինան դեռեւս հունվարին խնդրել էր կրճատել իր պատժաչափը, դա բացատրելով որդու մասին հոգ տանելու անհրաժեշտությամբ, սակայն դատարանը չէր բավարարել այդ միջնորդությունը, գրում է Utro.ru-ն:
Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարին Pussy Riot-ի աղջիկները Հիսուս Փրկչի տաճարում դիմակներով «փանկ աղոթք» էին իրականացրել: Օգոստոսի 17-ին Մոսկվայի Խամովնիչյան դատարանը խմբի անդամներին 2 տարվա ազատազրկման էր դատապարտել: Հոկտեմբերի 10-ին Մոսգորսուդը Սամուցեւիչի դատավճիռը փոխարինել էր պայմանական ազատազրկմամբ, մյուս երկու անդամների դատավճիռը մնացել էր անփոփոխ:



























