Իրանը պատրաստ է ատոմային վառելիք մատակարարել Հայաստան նոր կառուցվող ատոմակայանի կարիքների համար: Այդ մասին, ըստ Tehran Times-ի, ասել է Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռահիմ Կուրբանին:

«Օրեցօր զարգացող ատոմային տեխնոլոգիաների զարգացման համատեքստում Իրանը պատրատ է ատոմային վառելիք մատակարարել հարեւաններին»,- ասել է իրանցի պաշտոնյան: