Բաղդադում հարձակում են գործել հասարակաց տան վրա, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ: Գրոհայինների հարձակման զոհ է դարձել 7 կին եւ 5 տղամարդ:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ին, Բաղդադի ազ-Զայունա թաղամասում: Մեկ շաբաթ առաջ, քաղաքում ալկոհոլի առեւտրով զբաղվող խանութների վրա հարձակումների հետեւանքով զոհվել էր 12 մարդ:

Իսլամն արգելում է ալկոհոլի օգտագործումը, ուստի նման ապրանքներ վաճառող խանութները հաճախ են արմատական իսլամիստների հարձակման թիրախ դառնում:

Մարմնավաճառությունը մահմեդական երկրներում կարող է ձեւակերպվել որպես ժամանակավոր ամուսնություն մեկ գիշերով, որը ֆորմալ առումով սեքսի եւ «ամուսնական նվերի» (մարմնավաճառի վճարի) իրավունք է տալիս: Այդպիսի ժամանակավոր ամուսնությունը թույլատրվում է շիաների մոտ, իսկ սուննիների մոտ արգելվում է: