Մայիսի 17-ին Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների եւ գեյ-շքերթը տապալելու համար մեղադրել են երկու հոգեւորականի՝ Սուրբ Երրորդության տաճարի վարդապետ, հայր Անտիմոզ Բաչինաշվիլիին եւ Իոն-Թորնիկե Էրիսթավիի կանանց մենաստանի վանահայր Իոտամ Բասիլին:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ նրանց մեղադրել են  «հավաքներ անցկացնելու իրավունքը ոտնահարելու համար», հայտնում է «Նովոստի Գռուզիան»: Նշված անձինք ձերբակալվել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 17-ի դեպքերի առնչությամբ ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնք մասնակցել են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների միկրոավտոբուսի վրա հարձակմանը: Ձերբակալվածներ Գիգա Կ.-ին, Զուրաբ Չ.-ին, Ամիրան Մ.-ին եւ Բեկ Ֆ.-ին մեղադրել են խուլիգանության եւ ոստիւկանությանը չենթարկվելու մեջ: Արդյունքում դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել միայն խուլիգանության հոդվածով եւ 100-ական լարի (60 դոլար) տուգանք նշանակել, որից հետո նրանց ազատ էին արձակել: