Վրաստանի Ռուսթավի քաղաքում, այսօր՝ մայիսի 23-ին, ձերբակալվել է նախկինում դատված, հոգեկան հիվանդությամբ տառապող Գիվի Ճ.-ն: Նա մեղադրվում է իր նորածին որդու դիտավորյալ սպանության մեջ, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ Ռուսթավի քաղաքում բնակվող, հոգեկան հիվանդությամբ տառապող 35-ամյա Գիվի Ճ.-ն բնակարանի պատուհանից ցած է նետել իր մեկ ամսական որդուն՝ Լադո Ճ.-ին: Նորածինը տեղում մահացել է:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», երեխայի մայրը՝ Թեոնա Ժ.-ն նույնպես տառապում է հոգեկան հիվանդությամբ: Գիվի Ճ.-ին ձերբակալել են հենց բնակարանում:




























