86-ամյա բրիտանացի պաշտոնաթող զինվորականի որդին բողոքել է Լոնդոնի Քինգսթոնի հիվանդանոցի անձնակազմից, որտեղ բռնի կերպով սափրել են իր հոր՝ Քեն Փերքինի բեղերը, որն նա պահում էր 70 տարի շարունակ, հաղորդում է Telegraph.-ը:

Երբ Փերքինի որդին բողոքել է բուժքույրների նման արարքի դեմ, վերջիններս դժգոհել են, թե նա պետք է նույնիսկ ուրախ լինի, որ իրեն ընդհանրապես բժշկական օգնություն են ցուցաբերում:

Բժշկական անձնակազմի նման վերաբերմունքը կատաղեցրել է Փերքինի որդուն՝ Իենին, ով ասել է, որ եթե ինքը նման կերպ վարվեր փողոցի որեւէ անցորդի նկատմամբ, իրեն անպայման 6 ամսով կբանտարկեին, գրում է Daily Mail-ը:

Իենը պատմել է, որ հայրը բեղեր է պահել Երկրորդ աշխարհամարտից ժամանակներից, երբ 16 տարեկան է եղել: