Հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի տեղադրումն առանց հաշվի առնելու այլ երկրների օրինական շահերը կարող է վնաս հասցնել միջազգային անվտանգությանը: Այս մասին ասվում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների մայիսի 27-ի համատեղ հայտարարությունում, որն արվել է Բիշքեկում:
«ՀԱՊԿ անդամ-երկրները հաստատում են, որ հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգերի միակողմանի տեղադրումը մեկ պետության կամ պետությունների խմբի կողմից, առանց հաշվի առնելու այլ երկրների օրինական շահերը եւ առանց վերջիններիս իրավական երաշխիքների տրամադրելու, կարող է վնաս հասցնել միջազգային անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Փաստաթղթում նշվում է, որ ՀԱՊԿ անդամ-երկրները պաշտպանում են Ռուսաստանի նախաձեռնությունը կապված եվրոպական անվտանգության մասին կայմանագիր կնքելու հետ:



























