Ղազախստանում երկու ոստիկաններ հասարակաց տնից փախել են կանացի հագուստներով:
Շենքերից մեկի բնակիչները մի քանի տարի ապարդյուն փորձել են ոստիկանների ուշադրությունը հրավիրել իրենց շենքում գործող անբարոյականության որջի վրա: Մայիսի 25-ի առավոտյան բնակիչների հեթական կանչին արձագանքել են ոստիկանները: Երկու ոստիկան բնակարան են մտել, սակայն այդպես էլ դուրս չեն եկել այնտեղից: Բնակիչները ոստիկանական եւս մեկ հաշվարկ են հրավիրել, սակայն ոստիկանները ներս չեն մտել: Այդ պահին դուրս է եկել մի կին եւ սկսել վիրավորել հավաքվածներին: Պարզվել է, որ նա պետք է ուշադրությունը շեղեր կանացի հագուստներով փախչող ոստիկաններից: Փախստականների հետեւից են ընկել թոշակառուները եւ մի հղի կին, սակայն ոստիկաններն ավելի ճարպիկ են եղել, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:
Սպաներն արդեն հեռացվել են ներքին գործերի մարմիններից, իսկ նրանց անմիջական ղեկավարները պատասխանատվության կկանչվեն:




























