Իսպաներեն ուսուչուհին դիմել է Նյու Յորքի ոստիկանություն՝ խնդրելով հետաքննել իրեն դպրոցից հեռացնելու հարցը: 2012թ. մարտին նա հեռացվել է դպրոցից այն պատճառով, որ ընդգծված վերաբերմունք է ցուցաբերել սեւամորթ աշակերտի նկատմամբ: Սակայն ուսուցչուհին հերքել է մեղադրանքն ու ասել, որ նման բան չի եղել:

65-ամյա Փեթրոնա Սմիթին հեռացրել են այն բանից հետո, երբ աֆրոամերիկացի աշակերտը տնօրինությանը բողոքել է նրա դեմ: Ինչպես հավաստիացնում է Փեթրոնան, ասելով «նեգր» բառը, ամենեւին չի ցանկացել վիրավորել աշակերտին, այլ ուղղակի իսպաներենի դասի ժամանակ անցել են գույները, եւ նա ստիպված է եղել այն արտաբերել իսպաներենով`«negro»: Հատկանշական է, որ հենց ինքը` ուսուցչուհին նույնպես սեւամորթ է: Եվ ինչպես հավաստիացնում է ուսուցչուհու փաստաբանը, մեղադրանքն անհիմն է: Ինչպե՞ս կարող է սեւամորթը վիրավորել սեւամորթին:

ԱՄՆ-ի սահմանադրության համաձայն «նեգր» բառն արտաբերելը համարվում է վիրավորանք եւ այն արտաբերելու համար յուրաքանչյուրն օրենքի սահմաններում պատասխանատվություն պետք է կրի ռասիզմ ցուցաբերելու համար: