Թուրքիայի ոստիկանությունը Մեծ Բրիտանիայի մոտ 4 մլն կեղծ նամականիշներ եւ դրանք տպագրելու սարքեր է առգրավել, հաղորդում է CNN Turk-ը: Ստամբուլի անվտանգության վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները շուրջկալ են կազմակերպել երկու ընդհատակյա տպարաններում:

Ոստիկանական գործողությունը նախապատրաստվել էր երկու ամիս, որի ընթացքում իրավապահները հետեւել էին կասկածյալներին, պարզել նրանց կապերն ու շփումները, աշխատանքի ռեժիմը:

Բացի բրիտանական նամականիշներից, ձերբակալվածների մոտից առգրավել են գերմանական փոստային ծառայությունների նամականիշներ, դրանք կտրող դանակներ, ֆտոնեգատիվներ, միկրոսկոպ, համակարգիչներ, հիշողության քարտեր, ինչպես նաեւ չգրանցված ատրճանակ:

Մեծ Բրիտանիայում 12 փոստային նամականիշները վաճառվում են 2,5 ֆունթով, իսկ Թուրքիայում արտադրված կեղծ նամականիշները նախատեսում էին վաճառել մեկ ֆունթով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: